Հանրահայտ «Ռաֆաելլո» կոնֆետների կրեմը


23:16 , 12 ապրիլ, 2020

Բաղադրիչներ

1. Կոկոսի փաթիլներ – 70 գ
2. Կարագ – 200 գ
3. Խտացրած կաթ – 400 գ
4. Սպիտակ շոկոլադ – 200 գ

Պատրաստման եղանակը

1. Կարագը և շոկոլադը հալեցնել:

2. Ավելացնել խտացրած կաթը, լավ խառնել:

3. Կրեմին ավելացնել կոկոսի փաթիլները և կրկին լավ խառնել:

4. Պատրաստի կրեմը 4-5 ժամ թողնել սառնարանում: