Հրաչյա Հարությունյանը դատվելու է, դա նորմալ է, աննորմալ է, որ նրան էդպես ստորացնում են


13:35 , 17 հուլիս, 2013

Հետաքրքիր մտքեր են հնչում բայց: Հիրավի ծայրահեղությունից ծայրահեղության մեջ ընկնող ժողովուրդ ենք: Պետք է հասկանալ վերջին օրերին տեղի ունեցած ողբերգության ամենակարեւոր խնդիրները: Այն որ Հրաչյա Հարությունյանը դատվելու է, դա նորմալ է, աննորմալ է, որ նրան էդպես ստորացնում են, իսկ հայկական դիվանագիտությունը խորհրդակցություն է հրավիրում դեսպանատանը, այնինչ պետք էր ուղղակի բողոքի նոտա հղել Ռուսաստանին ու կոշտ հայտարարություններով հանդես գալ: Հլը թող փորձեին ադրբեջանցու հետ տենց վարվել: Ադրբեջանի ամբողջ ԱԳՆ դեսպանության հետ հանդերձ կխառնվեր իրար, կհնչեին կոշտ քննադատություններ: Հիշում ե՞ք չեչեն տեռորիստներին ինչպես էին դիմավորում Կրեմլում: Դուք պատկերացնում ե՞ք չեչենին նման կերպ ստորացնեին: Ամբողջ Հյուսիսային Կովկասը կվառեին, մի երկու հատ էլ շենք կպայթեցնեին: Բնավ նմանն քայլերի դիմել պետք չէ, փառք Աստծո ունենք անկախ երկիր իր համապատասխան կառույցներով, որոնք էլ պարտավոր են թեւ ու թիկունք լինել իրենց քաղաքացուն: Եվ մի բան էլ՝ պետք չէ ծայրահեղ հակառուսականություն քարոզել այժմ: Պետք չէ օրինակ փակել կինո Մոսկվան կամ ասենք վերանվանել Պուշկինի դպրոցը: Թող լրագրողները առանց քֆուր-քյաֆարի պատասխանեն ռուսաստանյան մասս մեդիայի ստորացուցիչ հովդածներին, թող հարցադրումներ հնչեն, թե ում ձեռքում են ռուսական ԶԼՄ-ները, ինչու են դրանք ծրագրավորված մարդկանց ենթագիտակցության մեջ նստեցնում, թե հայը երկրորդ սորտի մարդ է կամ չի խոսքում, «բառաչում է»: Մի խոսքով ամեն մարդ իր գործով պետք է օժանդակի էտ մարդուն, ոչ թե ֆեյսբուքյան պատին գրի «русские вы все»: суки»