Պաշտոնապես չեղարկել ապրիլի 24-ի և մայիսի 9-ի զանգվածային միջոցառումները և քննարկել «քաղաքացու օրը» նշելու հարցը պարզապես անբարոյականություն է


21:49 , 11 ապրիլ, 2020

Պաշտոնապես չեղարկել ապրիլի 24-ի և մայիսի 9-ի զանգվածային միջոցառումները և քննարկել «քաղաքացու օրը» նշելու հարցը պարզապես անբարոյականություն է:

Այսօր իր հերթական լայվում Փաշինյանը ավետեց, որ ապրիլի 24-ի Մեծ Եղեռնի ամենամյա երթը Ծիծեռնականերդի հուշահամալիր կսահմանափակվի:

Կսահմանափակվեն նաև մայիսի 9-ին Շուշիի ազատագրմանն ու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75 ամյակին նվիրված տոնական միջոցառումները:

Սակայն լուրջ դեմքերով քննարկում են իրենց հորինած «քաղաքացու օրը» նշելու հարցը: Երևի մտածում են, որ քաղաքացու օրը «սուրբ» օր է, կորոնավիրուսը ում շունն է որ խանգարի նշել «հպարտ քաղաքացու» «սրբազան» օրը:

Լավ, էս աստիճանի՞ . . .