Դուք ձեր ստացած պարգևավճարների չափով գումար եք պարտք այս երկրին


20:00 , 11 ապրիլ, 2020

Պարգևավճարների անթույլատրելիության մասին մի քանի անգամ խոսել եմ թե՛ իրավական, թե՛ քաղաքական, և թե՛ բարոյական կտրվածքով: Բայց հետևելով վերջին օրերի իշխանական շրջանակների «թշվառ» կոնտր արգումենտներին, միայն մի բան ասեմ:

Հարգելի՛ «մեգապրոֆեսիոնալ անմնացորդ նվիրյալներ», Դուք ձեր ստացած պարգևավճարների չափով գումար եք պարտք այս երկրին, մտածեք դրանք «ձեր ժողովրդին» վերադարձնելու ձևերի մասին:

P.S. Շատ լավ հին ժողովրդական ասացվածք կա «Չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ»: