Թաիլանդի թագավորն իր հարեմի հետ դուրս է եկել մեկուսացումից, որպեսզի մասնակցի տոնախմբության. ի՞նչ է հայտնում Daily Mail-ը (Photo)


22:30 , 11 ապրիլ, 2020

Թաիլանդի միապետը որոշել է կամավոր ինքնամեկուսացումը թողնել բավարական չորսաստղանի հյուրանոցում, որտեղ նա չորս օր է անցկացրել իր գեղեցիկ հարեմի ընկերակցությամբ:

Ըստ Daily Mail-ի՝ 67-ամյա Մահա Վաչիրալոնգկորն Ռամա X-ը շքեղ հյուրանոց մուտք գործելուց ընդամենը չորս օր անց որոշել է վերադառնալ Բանգկոկ՝ Չակրի փառատոնին:

Նա կեսգիշերին հեռացել է Grand Hotel Sonnenbichl-ից և գնացել Մյունխենի օդանավակայան: Այնտեղից իր հարեմի հետ միասին թագավորը թռել Ցյուրիխ և հանդիպել իր կնոջ՝ Սութիդայի հետ, որը հանգստանում էր Շվեյցարիայում: Այնուհետև Thai Airways-ը, որպես բացառություն, քանի որ բոլոր թռիչքները չեղյալ են հայտարարվել մեկ շաբաթ առաջ համաճարակի պատճառով, արքայական ընտանիքին վերադարձրել է Բանգկոկ:

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ միապետը Բավարիայում է եղել իր 20 հարճերի հետ, որպեսզի խուսափի կորոնավիրուսից: Սա վրդովեցրել է Թաիլանդում գտնվող իր հպատակներին, ովքեր քննադատում էին թագավորին համացանցում՝ չնայած դրա համար բանտում հայտնվելու վտանգին:
Ըստ վերջին տվյալների՝ Թաիլանդում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 2423 դեպք և 32 մահ: