Կառավարությունը գնում է սահմանափակումները հանելուն, որովհետև չի կարողանում ժողովրդի սոցիալական անվտանգությունն ապահովել


14:35 , 11 ապրիլ, 2020

Դեռևս պիկին անգամ չհասած` սահմանափակումները հանելն ուղղակի անթույլատրելի է:

Հատկապես բացօթյա շինարարությունը, տնտեսական խանութների, գիտական հետազոտությունների ոլորտի, տեքստիլ արտադրության բացումն ուղղակի հանցավորության է նման:

Զարգացած երկրներում ոչ մի տեղ երկու կարծիք չկա այն մասին, որ մինչև առնվազն հունիս-օգոստոս այս ոլորտները բացելն ուղղակի անթույլատրելի է:

Հայաստանի կառավարությունը գնում է սրան, որովհետև չի կարողանում ժողովրդի սոցիալական անվտանգությունն ապահովել, որովհետև վախենում է սոցիալական պայթյունից:

Իսկ ապահովել այս կառավարությունը կարող է, բայց ի զորու չէ: Անընդունակ է:

Եվ դրա գինը լինելու են կյանքեր: Միջազգային բոլոր լուրջ մասնագետներն ասում են, որ պիկից դեռևս այսքան հեռու որևէ ոչ առաջնային անհրաժեշտության ոլորտ բացելը որևէ երկրում անպայմանորեն կյանքեր է արժենալու: