Պատահական արված լուսանկարն օգնել է 13-ամյա աղջկան մուրացկանից վերածվել հեռուստատեսային աստղի (Photo)


06:52 , 11 ապրիլ, 2020

Չորս տարի առաջ 13-ամյա ֆիլիպինուհի Ռիտա Գավիոլան մուրացկանություն էր անում Լուկբան քաղաքի փողոցներում:

Այս տարիների ընթացքում նա հասցրել է աշխատել աշխարհի ամենահայտնի նորաձևության ընկերությունների հետ որպես մոդել, նկարահանվել է հեռուստատեսային իրապատում շոուում և ավելի քան 100 000 հետևորդ ձեռք բերել Instagram-ում: Եվ այդ ամենը տեղի է ունեցել մի պատահական լուսանկարի շնորհիվ:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, նրա պատմությունը սկսվել է 2016 թվականին, երբ վերջինս օգնություն էր խնդրում փողոցներում: Ռիտայի հայրն աշխատում էր որպես աղբահավաք, իսկ մայրը տանն էր մնում՝ Ռիայի հինգ քույր ու եղբայրներին հետևելու համար:

Երեխաներից ոչ ոք դպրոց չէր գնում այդ ժամանակ, և ընտանիքը հազիվ էր ապրում, այդ պատճառով էլ Ռիտան հաճախ էր ստիպված լինում փող մուրալ: Այդ ժամանակ էլ նրան նկատել էր ֆիլիպինցի լուսանկարիչ Թոֆեր Կինտո Բուրգոսը: Լուսանկարչին, որին գրավել էր աղջկա բնական գեղեցկությունը, նրա լուսանկարները հրապարակել էր համացանցում՝ դրանով իսկ մեկընդմիշտ փոխելով աղջկա կյանքը:

13-ամյա աղջկա լուսանկարը շատ արագ տարածում է գտել համացանցում, որից հետո շատերն են ցանկություն հայտնել օգնելու նրան: Նրա գեղեցկությունը գովաբանել են «Միսս աշխարհ Ֆիլիպիններ» 2015 մրցույթի հաղթողն ու այլ գեղեցկուհիներ: Դրանից հետո աղջկան հրավիրել են նկարահանվելու իրապատում շոուում, այնուհետև նա հայտնվել է նաև նորաձևության ընկերությունների ուշադրության կենտրոնում: