Յուրաքանչյուր ժամը մեկ՝ 1000 դոլար. Քարդի Բին մինչև մայիսի 20-ը 1 մլն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսից տուժածներին


05:43 , 11 ապրիլ, 2020

Ամերիկյան երգչուհի Քարդի Բին Instagram սոցկայքի իր էջում հայտարարել է, որ Fashion Nova նորաձևության բրենդի հետ կօգնի նոր տեսակի կորոնավիրուսից տուժած իր երկրպագուներին։

Երգչուհին պատրաստվում է մինչև մայիսի 20-ը յուրաքանչյուր ժամ 1000 դոլար նվիրաբերել երկրպագուներին, մինչև որ ընդհանուր գումարը հասնի մեկ միլիոն դոլարի։

Երգչուհուց գումար ստանալու համար անհրաժեշտ է Fashion Nova-ի պաշտոնական կայքում դիմում ներկայացնել։ Կան նաև ևս մի քանի պայմաններ․ երկրպագուները պետք է ինստագրամյան իրենց օգտահաշիվը սոցկայքում բաց պահեն, քանի որ երգչուհին անձամբ է ստուգելու դիմում ներկայացրածների օգտահաշիվները։
«Ես ստուգելու եմ, թե արդյոք ձեզ իսկապես պետք են այդ գումարները, այնպես որ պետք չէ փորձել հիմարեցնել ինձ»,- նշել է երգչուհին։

Սա Քարդի Բիի երկրորդ բարեգործական ակցիան է․ նշվում է, որ երգչուհին ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսի մասին իր երգի ողջ հասույթը նույնպես ուղղելու է համավարակից տուժածներին։