COVID-19, հղիություն և ծննդաբերություն


19:45 , 10 ապրիլ, 2020

Կարանտինի շրջանում շատ հղի կանայք անհանգիստ են ու չգիտեն՝ ինչ է իրենց սպասում։ Այսօր կխոսենք, թե ինչ է մեզ հայտնի հղի կանանց և նորածինների վրա կորոնավիրուսի ազդեցության մասին։

Եթե թեման կարևոր է, խնդրում եմ լայք դրեք, շարունակեք կարդալ և կիսվեք։ 

Կորոնավիրուսով հիվանդ հղի կանանց մասին տեղեկությունները այս պահին սահմանափակ են։ Չեն արվել մասշտաբային ու մեծ հետազոտություններ, դեպքերի և տեղեկությունների մեծ մասը ստացել ենք Չինաստանից։ Այդ պատճառով ահագին հարցեր դեռ բաց են։

 Այս նյութում ես մեջբերումներ եմ անում ԱՀԿ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առողջապահական կազմակերպությունների պաշտոնական ուղեցույցներից։ Հղումները կթողնեմ մեկնաբանություններում։ Նաև կանդրադառնանք այս պահին Երևանի ծննդատներում ընդունված կարգերին։

 1․ Ճի՞շտ է, որ հղիները ավելի խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ։

Մենք հստակ չգիտենք, բայց ունեցած տեղեկությունների համաձայն՝ ոչ։ Հղիները վարակվում են ոչ ավելի հաճախ, քան մնացած բոլոր մարդիկ, և հիվանդությունն ավելի ծանր չեն տանում։

Բայց ամեն դեպքում հղիներին խորհուրդ է տրվում ռիսկի չդիմել և խիստ պահպանել կարանտինի բոլոր պայմանները։

Coronavirus latest: Can babies catch it during a mothers ...

 2․ Ինչպե՞ս է վիրուսը ազդում երեխայի վրա, եթե հղին վարակված է։

Հստակ չգիտենք, բայց առկա տեղեկությունները ցույց են տալիս, որ վիրուսը չունի սպեցիֆիկ ազդեցություն պտղի զարգացման և հղիության ընթացքի վրա։ Ունենք բոլոր այն ռիսկերը, որոնք կան գրիպի վիրուսի դեպքում, հիմնականում վտանգավոր է 38-ից բարձր ջերմությունը։

 3․ Եթե կինը հիվանդ է, ապա ծնված բալիկին է՞լ է վիրուսը փոխանցվելու։

Մեր ունեցած տեղեկություններով, վիրուսը ներարգանդային կերպով չի փոխանցվում։ Վարակված հղիների պտղաջրերում և ընկերքում վիրուս չի հայտնաբերվել, նորածինները առողջ են ծնվում։ Ուրիշ հարց է, որ մայրը կարող է վարակել բալիկին կաթիլային ճանապարհով, ինչպես ցանկացած ուրիշ մարդու։

 4․ Կարո՞ղ է հիվանդ կինը կրծքով կերակրել բալիկին։

Այո, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կերակրել կրծքով և չբաժանել մորը և նորածնին։ Վիրուսը չի հայտնաբերվել կրծքի կաթի մեջ։ Կրծքի կաթը լավագույն սնունդն է մնում նորածնի համար։

Որոշ դեպքերում, եթե մայրը հիվանդ է, երեխային կարող են մեկուսացնել․ այդ դեպքում կաթը կթում են և շշով տալիս, մինչև մայրիկը ապաքինվի։ Կամ մայրը կերակրելիս պետք է պահպանի անվտանգության բոլոր կանոնները՝ դիմակ կրի, լվանա ծեռքերը, որպեսզի չվարակի բալիկին կաթիլային ճանապարհով։

 5․ Կարանտինի ժամանակ թույլատրվու՞մ է ծննդաբերության ընթացքում ուղեկցող անձի (ամուսնու, մոր և այլն) ներկայությունը։

Կախված է երկրից։ Բրիտանիան թույլ է տալիս, բայց Հայաստանում չի կարելի։

 6․ Կարանտինի ժամանակ հարազատները կարո՞ղ են այցելել կնոջը և նորածնին հետծննդյան բաժանմունքում։

ԹԱՐՄԱՑՈՒՄ 03.04.20
Այս պահին այցելությունները ընդհանրապես արգելված են։

Ընդհանուր պալատներում այցելությունները սովորաբար արգելված են։ Անհատական պալատի դեպքում այցելողներին թողնում են, բայց մեկ անգամվա համար միայն մի հոգու։ Հաջորդ անգամ կարող է ուրիշ հարազատ գալ այցելության, բայց ոչ միաժամանակ 1 հոգուց ավելի։

 7․ Ի՞նչ կլինի, եթե ծննդաբերող կնոջ մոտ հայտնաբերեն ջերմություն, հազ, գրիպի և վիրուսի ախտանիշներ։

Այդ դեպքում կնոջը ուղարկում են ծննդաբերելու Հանրապետական ծննդատուն, որտեղ ստեղծված են հատուկ անվտանգության պայմաններ վիրուսներով և ինֆեկցիաներով վարակված ծննդկանների համար։8․ Ի՞նչ է լինում վարակված կնոջ բալիկի հետ ծննդաբերությունից հետո։

Diabetes pill that costs £1 could help women who have recurrent ...

Կախված է իրավիճակից, կնոջ և բժշկի որոշումից։ ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս բաժանել բալիկին մայրիկից։ Երբեմն բալիկին կարող են մեկուսացնել մորից, մինչև վերջինս ապաքինվի։ Եթե հնարավոր է պահպանել անվտանգության կանոնները, կնոջն ու բալիկին կարող են չմեկուսացնել միմյանցից, դա ավելի ցանկալի տարբերակ է։

 Ամեն ծննդատուն կարող է ունենալ իր յուրահատուկ, տարբերվող կանոնները։ Մանրամասները ճշտեք ձեր բժշկից։

 Ինչպես տեսնում եք, վախենալու շատ բան չկա։

Այո, կարանտինի պայմաններում ծննդաբերելը մի քիչ ավելի շատ անհանգստություն կարող է պատճառել, բայց ամեն բան տանելի է։ Հղիները և նորածինները չունեն վիրուսի նկատմամբ հատուկ բարդությունների հավանականություն։

Խորը շնչեք, փորձեք հանգստանալ, հաճախ լվացվեք և առողջ եղեք