Գլխում չհաղթահարված ռեցեսիան


17:30 , 10 ապրիլ, 2020

Երբ նույն մարդն առավոտյան հայերեն տառերով գրում է,

– որ ամեն ինչ «օկ» է,

– որ հակաճգնաժամային փաթեթները տվել են իրենց դրական արդյունքները,

– որ քաղաքացիները լցվել են բանկերը և ավանդներ դնելու հերթեր են գոյացել,

– որ մարդկանց ուշքը գնում է վարկ վերցնելու համար,

– որ դրամը դուխով կայունանում է,

իսկ կեսօրին ռուսերեն բառերով և անկումային ձայնով հայտարարում տնտեսական ռեցեսիայի անխուսափելիության մասին, ապա հասկանում ես, որ անկումը սկսվել է։ Ընդ որում, շատ վաղուց։ Ընդ որում, ոչ այնքան տնտեսության, որքան այլ բանի մեջ։