Հարավային Կորեայում COVID-19-ով կրկնակի վարակման դեպք է գրանցվել 91 հոգու մոտ. Gazeta.ru


16:56 , 10 ապրիլ, 2020

Panorama.am-ը գրում է․

Հարավային Կորեայում կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպք է գրանցվել հիվանդությունից բուժված 91 քաղաքացու մոտ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով երկրի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին։

Նշվում է, որ այս հիվանդների շնչառական օրգաններից վերցրել են  կորոնավիրուսային բջիջներ և փորձարկում իրականացրել։ Նրանք հետաքրքրվել է՝ արդյոք բուժվածների օրգանիզմը ունի հակամարմիններ, որոնք թույլ չեն տա նորից վարակվել:

Երկու շաբաթ տևած փորձարկումից հետո  Հարավային Կորեայի փորձագետները եզրակացրել են, որ այդ հիվանդները նորից չեն վարակվել, այլ նրանց ներսում եղած կորոնավիրուսն է  նորից ակտիվացել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։