Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 3.156-ով


16:27 , 10 ապրիլ, 2020

168.am-ը գրում է․

Իրանում կորոնավիրուսով վարակվածության ապրիլի 10-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1.972-ով՝ ընդհանուրը կազմելով 68 հազար 192: Մահացածների թիվն ավելացել է 122-ով:

Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: Ներկայում ծանր վիճակում է գտնվում 3 հազար 969 անձ: