Տարրական բաներ կան, որ մարդիկ չգիտեն էս թեմաների վերաբերյալ, իսկ Զարուհի Բաթոյանն իր էջով բանաստեղծություն ա տարածում․․․․


16:15 , 10 ապրիլ, 2020

Երեկվանից Սոցապ նախարարության թեժ գծի գործառույթ եմ իրականացնում: Մարդիկ գրում, հարցնում են, թե որտեղ պետք է դիմում լրացնեն, ոնց պետք է անեն, երբ կարող են և այլն: Մարդիկ չգիտեն՝ ինչ է ՀԾՀ-ն (նույն սոցիալական քարտն է), էնքան խուճուճ ա գրված ամեն ինչ, որ հասարակ մարդը, ով գուցե պոտենցիալ շահառու է, չի էլ փորձում խորանալ դրա մեջ: Նախարարությունը թեժ գիծ ա ներդրել, խոսում ես, 10 վայրկյան հետո անջատվում է: Այ սենց քաոսային վիճակ ա, լիքը բացթողումներ էս ոլորտում, բայց դա չի խանգարել Զարուհի Բաթոյանին 2019-ին 8 ամսում 30 հազար դոլար պարգևավճար ստանալ: Ես չեմ էլ ուզում պատկերացնեմ, թե էս ընթացքում արված «տիտանական» աշխատանքի համար ինչքան ա ստանալու․․․

Տարրական բաներ կան, որ մարդիկ չգիտեն էս թեմաների վերաբերյալ, իսկ նախարարն իր էջով բանաստեղծություն ա տարածում․․․․

Չէ, բան չեմ ասում, արդար ա, ավելի քան արդար։