Լևանդովսկին նշել է, թե որ ֆուտբոլիստին է ցանկացել նմանվել


16:18 , 10 ապրիլ, 2020

Armsport.am-ը գրում է․

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ իր կուռքը «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին է:

«Երբ ես 10-14 տարեկան էի, Դել Պիերոն ինձ համար լավագույն ֆուտբոլիստն էր: Այնուհետև Թիերի Անրին դարձավ իմ կուռքը: Նա զարմանալի էր. ոչ միայն գոլ էր խփում, այլև ամեն ինչ անում իր թիմի համար: Հիշում եմ, թե որքան հեշտությամբ նա տարբեր իրավիճակներից գոլեր էր խփում «Արսենալի» կազմում: Նրա համար հեշտ էր, ես ևս ցանկացա շատ գոլեր խփել և նրանից շատ բան սովորեցի:

Ես ուզում էի դառնալ նույն խաղացողը, ինչ Անրին, բայց լինեի Ռոբերտ Լևանդովսկին: Դեռ հիշում եմ, երբ առաջին անգամ Անրիին հանդիպեցի, ես ասացի. «Վայ, ես հանդիպեցի իմ մանկության կուռքին»: Իսկ հիմա նա ուզում է իմ մարզաշապիկը», – Լևանդովսկու խոսքերն է մեջբերում BBC-ն: