Սպասվում են տեղումներ. լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով


15:24 , 10 ապրիլ, 2020

Հանրապետության տարածքում ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: