Ամբողջ Հանրապետության տարածքում արտակարգ ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է


15:01 , 10 ապրիլ, 2020

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ կառավարությունում կա նախագիծ ևս 30 օրով արտակարգ դրությունը երկարացնելու վերաբերյալ:

Իրազեկում եմ Ձեզ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

Հետևաբար, ամբողջ hանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է։