Հայաստանում քննարկվում է սահմանափակումներ մեկ ամսով երկարաձգելու հարցը. Սիսակ Գաբրիելյան


14:39 , 10 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է․

Հայաստանում քննարկվում է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները մեկ ամսով երկարաձգելու հարցը:

Այս մասին այօր ԱԺ-ում Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Աշխարհում էլ կա այդ կանխատեսումը, որ շատ երկրներում էլ կշարունակվի գործել սահմանափակումները, և, իմ խորին համոզմամբ, հիմա ավելի քան արդիական են դառնում առողջության համար առաջնային համարվող դեղորայքը փոստային ծառայության բեռնափոխադրումների միջոցով ստանալը, որովհետև ամենախիստ կարանտինային երկրներում բեռնափոխադրումների համար սահմանափակումները չեն գործում»,-ասաց Գաբրիելյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։