Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 42 հազարի


13:18 , 10 ապրիլ, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայում ապրիլի 9-ի երեկոյան ամփոփված վերջին տվյալների համաձայն՝ նոր տեսակի կորոնավիրուսից երկրում մահացել է ևս 96 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 28.578 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4.056 նոր դեպք։ 1552 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։  Նույն ժամանակահատվածում առողջացել է 296 վարակակիր։