Եմենում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. «ՌԻԱ Նովոստի»


12:28 , 10 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է․

Եմենում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Եմենում կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային կոմիտեին:

«Կորոնավիրուսային վարակի առաջին դեպքն է գրանցվել Խադրամաուտ նահանգում (երկրի արևելքում)»,-ասված է կոմիտեի հայտարարությունում:

Հիվանդի վիճակը գնահատվում է կայուն: Այլ մանրամասներ կհաղորդվեն մամուլի ասուլիսի ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։