Pastinfo.am-ը գրում է․
Իտալացի 100 բժիշկ մահացել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է Ալջազիրան:
Այս թվի մեջ են մտնում նաև այն թոշակառու բժիշկները, որոնց կառավարությունը մեկ ամիս առաջ դիմել էր` խնդրելով միանալ համավարակի դեմ պայքարին:
Հռոմի հանրային առողջության ինստիտուտի գնահատականներով` Իտալիայում կորոնավիրուսից վարակվածների 10 տոկոսը կազմում են բուժաշխատողները:
Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 143 626 մարդ, մահացել 18 279, ապաքինվել` 28 470 մարդ: