Աֆրիկյան այս մարդակերների ցեղում միայն ռուսերեն են խոսում. ինչպե՞ս են այս երևույթը բացատրում գիտնականները


21:00 , 10 ապրիլ, 2020

Միջազգային գիտական-հետազոտական արշավախումբը յուրօրինակ բացահայտում է արել Արևելյան Աֆրիկայում: Մասնագետները Տանզանիայի տարածքում հայտնաբերել են արտասովոր մի ցեղ՝ բնիկ մարդակերների, որոնց առանձնահատկությունը նրանց հաղորդակցման լեզուն է: Այս ցեղի բոլոր անդամները խոսում են մաքուր ռուսերենով:

Նշվում է, որ ռուսերենն աբորիգեններն օգտագործում են առօրյայում միմյանց հետ հաղորդակցվելու նպատակով: Եվ ամենազարմանալին այն է, որ նրանց խոսքը հարուստ է հնացած բառերով և արտահայտություններով, որոնք օգտագործվել են XIX դարի ռուսերենում: Արշավախմբի կազմում ընդգրկված վերա Բորիսոգլեբսկայան, ով նաև Ռուսերենի համալսարանի գիտնականերից է, պատմում է, որ ցեղի անդամները խոսել են այն լեզվով, որով խոսել են Պուշկինն ու Տոլստոյը:

Ինչպես հայտնում են հետազոտողները՝ այս ցեղի ներկայացուցիչների հետ կապ հաստատելը բավականին բարդ է, քանի որ օտարների նկատմամբ նրանք չափազանց ագրեսիվ վարքագիծ են դրսևորում: Բնիկները զինված են փայտիկներով ու քարերով և այլ մարդկանց որպես սնունդ են ընդունում:

Մասնագետներին մինչ օրս դեռևս չի հաջողվել պարզել, թե ինչպես է ռուսերենը հայտնվել այս ցեղում և դարձել նրանց հիմնական լեզում: Ակնհայտ է միայն, որ դա տեղի է ունեցել ոչ պակաս, քան 200 տարի առաջ:

Արտասովոր ցեղն ապրում է Տանզանիայի սահմանին, սակայն որ մասում՝ չի հայտնվում: 2010 թ. տեղի ունեցած «Աֆրիկյան շրջան – 2010» միջազգային արշավախմբի ժամանակ պարզ է դարձել, որ մարդակերների այս ցեղի անդամների քանակը տարեցտարի նվազում է, և 2011-ին կազմել է 72 մարդ: Ներկայիս պահի վերաբերյալ տվյալներ դեռևս հայտնի չեն: