Կորոնավիրուսից մահացած 11-րդ պացիենտը 72-ամյա տղամարդ էր, ուներ զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա


11:08 , 10 ապրիլ, 2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

Ապրիլի 9-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացած։