Ջորջ և Ամալ Քլունիները 1 միլիոն դոլար են նվիրաբերել կորոնավիրուսից տուժածներին


07:44 , 10 ապրիլ, 2020

Հայտնի դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ միջազգային կարգի փաստաբան Ամալ Քլունին, ավելի քան 1 միլիոն դոլար են նվիրաբերել նոր տեսակի կորոնավիրուսից տուժածներին, հայտնում է Deadline հրատարակությունը։
Կայքի տեղեկություններով՝ գումարից 300 000 դոլարը կհատկացվի բրիտանական առողջապահության համակարգի կարիքները հոգալուն, Լիբանանում սննդի բարեգործական հիմնադամի, ինչպես նաև նաև  COVID-19-ից առավել շատ տուժած իտալական Լոմբարդիայում գտնվող հիվանդանոցներին։

500 000 դոլար կուղղվի Motion Picture and Television բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև ամերիկացի դերասաններին համախմբող արհմիութենական կազմակերպությանը։

Եվս 250 000 դոլար զույգը նախատեսում է տրամադրել Los Angeles Mayors հիմնադրամին, որն օգնում է բուժաշխատողներին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակից տուժած անտուն ու ծեր մարդկանց։