Լոլիկով և սխտորով սոուս՝ ձկնային ուտեստների համար


04:47 , 10 ապրիլ, 2020

Բաղադրիչներ

1. Լոլիկ – 1 կգ
2. Սխտոր – 10 պճեղ
3. Ձիթայուղ – 1/3 բաժակ
4. Կանաչ չիլի պղպեղ – 1 հատ
5. Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
6. Մաղադանոս – 1 փունջ

Պատրաստման եղանակը

1. Լոլիկները կեղևազրկել և կտրատել:

2. Սխտորը ճզմել, չիլի պղպեղը մաքրել սերմերից և կտրատել:

3. Կաթսայի մեջ խառնել սխտորը, լոլիկը, չիլի պղպեղը և ձիթայուղը, կտրատել մաղադանոսը:

4. Եփել 20 րոպե, համեմել աղով, ավելացնել կիտրոնի հյութը: Սոուսը մատուցել ձկան կամ ծովախեցգետնի հետ: