Այս օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ազգային ավիափոխադրողի հարցը պետք է լուծվի, դա նաև ազգային անվտանգության խնդիր է. Արման Աբովյան


22:14 , 9 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Կարող եմ վերահաստատել պարոն Ծառուկյանի դիրքորոշումը, որը և մեր դիրքորոշումն է՝ ազգային ավիափոխադրողը ոչ միայն զուտ ավիափոխադրող է դասական սահմանների մեջ, այլև ազգային անվտանգության խնդիր է, ինչը ցույց տվեց այս օրերի իրադարձությունները, երբ մեր պետությունը ստիպված էր չարտերներ վարձել, որպեսզի հայրենակիցներին հայրենիք հասցնի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադռնալով ներկայում ստեղծված իրավիճակին, երբ Ռուսաստանի մեր հայրենակիցները չեն կարողանում Հայաստան գալ, քանի որ ստիպված են սպասել այլ երկրների ավիափոխադրողների կողմից կազմակերպվող թանկարժեք թռիչքներին:

«Այդ խնդիրը շատ կարևոր, առաջնահերթ է, և համոզված եմ, որ ազգային ավիափոխադրողի հարցը պետք է անպայման լուծվի: Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության խնդիրներին, այստեղ արդեն գումարներին չպետք է նայենք, քանի որ դա պետք է դիտարկել ոչ թե լոկ բիզնես տեսանկյունից, թե ձեռնտու է կամ ոչ, այլ՝ անվտանգությունից»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ