Ունենք բավականին փաստեր, որ իշխանությունները թաքցնում են կորոնավիրուսով վարակակիրների մասին տվյալները, բայց ներկա իրավիճակով պայմանավորված՝ չենք հրապարակում. Անի Հովհաննիսյան (Video)


21:03 , 9 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Մենք տեսնում ենք, որ իշխանության և պարետատան նման կերպ գործողությունների շարունակությունը մեզ կանգնեցնելու է բավականին լուրջ խնդիրների առջև. մենք ունենալու ենք առողջապահական լուրջ խնդիրներ: Այսօր Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը՝ խոսելով փաստահավաք խմբի այն հայտարարության մասին, որտեղ նշվում էր, որ Հայաստանի իշխանությունների կողմից փորձ է արվում թաքցնել կորոնավիրուսի տարածման փաստացի պատկերը:

«Մենք ընդամենը երկու փաստ ենք ներկայացրել: Ունենք բավականին փաստեր, որ իշխանությունների կողմից կորոնավիրուսով վարակակիրների և մահվան դեպքերի թիվը թաքցվում է, բայց ներկա իրավիճակով պայմանավորված՝ չենք հրապարակում»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ հանդես են գալու զեկույցով և մանրամասն ներկայացնելու են այն բոլոր տվյալները, որոնք այս ընթացքում ձեռք են բերել:

Նա նաև ներկայացրեց, որ արդեն հրապարակել են փաստեր երկու ամսական երեխայի կորոնավիրուսով վարակվելու դեպքի մասով, և հիշեցրեց, որ նույնիսկ երբ երեխան արդեն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում էր, Արսեն Թորոսյանը հերքեց այդ փաստը:
Երկրորդ ներկայացված փաստն Ալափարս գյուղի մահացած տիկնոջ մասին է, որի մահվան պատճառը նշում էին, որ ինֆարկտն էր, սակայն Հովհաննիսյանը հաստատեց, որ նրան թոքաբորբով էին հիվանդանոց տեղափոխել և կնոջ մահից հետո՝ որդու և ամուսնու կորոնավիրուսի թեստավորումից հետո, պարզ դարձավ, որ նրանք վարակակիր են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ