Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս երկու դեպք, ընդհանուր՝ 3


18:13 , 9 ապրիլ, 2020

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս երկու դեպք, ընդհանուր՝ 3: Պացիենտները, ըստ պաշտոնական հաղորդագրության, եղել են մեկուսացած: Մեկը արդեն հաստատված պացիենտի հարսն է, մյուսը՝ Հայաստանից ժամանած քաղաքացի, տեղափոխվելու է Հայաստան: