Իրավիճակի պատասխանատուն, բացի Փաշինյանից, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է. Հ. Ալումյանը՝ Ա. Դանիբեկյանի՝ քթի պլաստիկ վիրահատության պատճառով անաշխատունակության մասին


17:46 , 9 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Այս իրավիճակի առաջին պատասխանատուն, բացի ռեժիսորից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, պետք է լինի Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության և դատական նիստերից բացակայելու պատճառը վերջինիս քթի պլաստիկ վիրահատությունն է:

Փաստաբանը նշեց՝ իրենից կախված ամեն ինչ անելու է, որ այդ պատասխանատվության պահը հնարավորինս շուտ վրա հասնի:

Ալումյանն ընդգծեց՝ Աննա Դանիբեկյանն իրոք քթի պլաստիկ վիրահատության պատճառով այսքան ժամանակ չի ներկայացել աշխատանքի, ապա պարզ է, որ այդ վիրահատության մասին ինքը շատ ավելի շուտ է տեղյակ եղել, քանի որ դա այնպիսի վիրահատություն չէ, որի կարիքը հանկարծակի է առաջանում:

«Մարտի 13-ին մենք զանգահարել ենք դատավորի աշխատակազմ ու ասել, որ տեղեկություն ունենք, որ Դանիբեկյանը նիստեր է ունեցել, ու դրանք չեն կայացել՝ իր չներկայանալու պատճառով, և հարցրել ենք՝ մարտի 17-ի նիստը կայանալո՞ւ է, և աշխատակազմից մեզ պատասխանել են, որ հաստատապես կայանալու է: Արդյո՞ք ամսի 13-ին արդեն պարզ չէր, որ 17-ի նիստը տեղի չի ունենա»,-ասաց փաստաբանը՝ նշելով նաև, որ քթի վիրահատությունն այն անհետաձգելի վիրահատություններից չէ, որը պետք է առաջնահերթություն լիներ դատական նիստից:

Ալումյանը կարևորեց՝ եթե Դանիբեկյանը ցանկացած առողջական պատճառով աշխատանքի չի ներկայացել, ապա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը պարտավոր էր և այս պահին էլ պարտավոր է փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդության քննությունը փոխանցել մեկ այլ դատավորի, քանի որ ԲԴԽ-ն դրա վերաբերյալ ունի հստակ որոշում:
Նա նշեց նաև, որ կորոնավիրուսով պայմանավորված, եթե հրատապ միջնորդություններ են լինում, դրանք ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, և Ալումյանը հրատապ միջնորդություն է ուղարկել դատարանի նախագահին՝ նկատի ունենալով, որ ինքը ձևացնում է, որ ԲԴԽ որոշումիօց տեղյակ չէ, որ պետք է գործը փոխանցի այլ դատավորի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ