Մեր իշխանության ծառայամիտ հոգեբանությունը Հրաչյա Հարությունյանին սատար չի կարող կանգնել


11:15 , 17 հուլիս, 2013

Սարսափելի ողբերգություն է Ռուսաստանում տեղի ունեցածը. 18 մարդու կյանք էլ գոյություն չունի անկախ նրանի թե ինչ ազգություն ունեին այդ 18-ը, բայց իմ համար սարսափելի է ավելի շատ ողջ մարդու նկատմամբ նման խոշտանգումները...Այն ունի խորքային ու ոչ մակերեսային պատճառներ: Հենց դրա վրա է հիմնված Պուծինիստական Ռուսիայի կառավարման ողջ համակարգը. այդ երեւույթին վաղուց անվանել եմ Պուծինիզմ: Իհարկե պուծինիզմը սկիզբ չի առել Պուծինի օրոք, իմ կողմից պարզապես երեւույթին ավելի բնութագրիչ անվանում է տրվել...

Հավատացնում եմ, սա իր մեջ ներառում է նաեւ մեր պետության դեմ ուղղված վերաբերմունքը. եթե նույն դժբախտ պատահարի մեղավոր հանդիսանար ազգությամբ ռուս մեկը, էլի նրան կխոշտանգեին, բայց հրապարակային արշավ չէին սկսի, այն կանեին լուռ ու առանց նման երանգ տալու. ռուսական լրատվական դաշտի արածը վառ վկայություն է այդ պետության վերաբերմունքի մասին...

Վստահեցնում եմ, որ մինչեր նոյեմբեր, մինչեւ ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամկետը դեռ ավելի խիստ վերաբերմունք են ցուցաբերելու իրենցից կախված Հայաստանի խոնարհ իշխանության վրա...

Շատերդ զգացած կլինեք, որ ողբերգությունների ժամանակ ծայրահեղ դիրքորոշում եմ ընդունում. շատերն ինձ մեղադրում են վիշտը առիթ դարձնելու մեջ. այո այդպես մտածողները ձեւի առումով ճիշտ են. միգուցե բովանդակությունն էլ մոտ է էդպես մտածողների տրամաբանությանը, բայց իմ խնդիրն է թեկուզ արյան գնով, թեկուզ վշտի արդյունքում, բայց գոնե մի բան փոխվի. խոսքս չի վերաբերվում ուղղակի նպատակային գործունեության արդյունքում տեղի ունեցած բացասական հետեւանքին. այլ հիմնականում այն դեպքերը որոնք անուղակի բայց խորքային կապ ունեն ուղղակի արված գործողությունների հետ. 

Հիմա այս դեպքից հետո ուզում եմ ռուսահպատակության հոգեբանություն ձեռք բերածները մի պահ կանգ առնեն, հանեն ֆոբիաները, ազգասպան կարծրատիպերը, ռուսաստանից կախված լինելու "առավելության" պնդումները, "մեծ ախպոր" նկատմամբ խորը "հարգանքը", ու հասկանան մի պարզ ճշմարտություն. 

Եթե Հայաստանի Հանրապետությունը իրական անկախություն ունենա եւ ընտրված իշխանություն, նրա քաղաքացիների խոշտանգումը կլինի մեծ մարտահրավեր այդ պետության նկատմամբ, եւ պարզապես թշեր քաշված մարդու հոգեբանությամբ դիվանագիտական նոտաներով չեն պատասխանի ԱԳՆ պատասխանատուները...

Հրաչյա Հարությունյանն այս պահին ոչ թե մեր իշխանության օգնության կարիքն ունի, այլ մեր բոլորիս. մեր իշխանության ծառայամիտ հոգեբանությունը նրան սատար չի կարող կանգնել...Նրանք Պուծինի մոտ նույն կանացի խալաթով են մտնում ցավոք...