Շվեդիայում ասել են, թե երբ կարող են վերացնել երկրում տեղաշարժման բոլոր սահմանափակումները


13:54 , 9 ապրիլ, 2020

Panorama.am-ը գրում է․

Հավանական է, որ այս ամառ շվեդների համար արտերկրում արձակուրդ չի լինի: Այնուամենայնիվ, շվեդ բժիշկների կանխատեսումներն այնքան լավ են թվում, որ, ամենայն հավանականությամբ, Շվեդիայի բնակիչները կկարողանան այս ամառ ավելի ազատ տեղափոխվել Շվեդիայում: Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, ապրիլի 9-ին հաղորդել է SVT Nyheter-ի շվեդական հրատարակությունը:

«Հուսով ենք, որ ամռանը իրավիճակը ավելի լավ կլինի, քան Զատիկին», - ասել է շվեդ համաճարակաբան Անդերս Թեգնելը:

Այնուամենայնիվ, Շվեդիայի հանրային առողջության գործակալության կողմից կազմակերպված ամենօրյա մամուլի ասուլիսում Թեգնելը ևս մեկ անգամ հորդորել է շվեդներին մտածել՝ արդյոք Զատիկի տոների ընթացքում պե՞տք է շրջագայել անգամ իրենց մարզում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։