Արցախում քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել


13:03 , 9 ապրիլ, 2020

Արցախում քրեական գործեր են հարուցվել քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ։

Արցախի քննչական կոմիտեից հայտնել են, որ 2020թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների ընթացքում, քվեարկության արդյունքը բացահայտող փասթաթուղթ հանդիսացող քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ, 2020թ ապրիլի 6-ին ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունել՝ ԱՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ հարուցված թվով չորս քրեական գործ, որոնց վերաբերյալ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։