Արցախում սպառողական ապրանքների գների փոփոխություն է նկատվել. 7 ապրանքատեսակից՝ 5 գնաճ և 2 գնանկում


05:30 , 9 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 8-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 7 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն՝ 5 գնաճ և 2 գնանկում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար. ոսպ 1կգ՝ 42 դրամ կամ 6.7%, հնդկաձավար 1 կգ` 20 դրամ կամ 3.0%,սուրճ «օրիգինալ լուսաստղ» 100 գրամ՝ 3 դրամ կամ 1.4%, շաքարավազ 1կգ՝ 2 դրամ կամ 0.7%, և թեյ «Ակբար » 100 գրամ՝ 2 դրամ կամ 0.3%:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։