Թոքերի արհեստական օդափոխման 10 սարք ունենք, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման. Հակոբ Արշակյան


13:06 , 8 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է․

ՀՀ-ում առկա գործարանները, ինժեներական կայացած ընկերությունները, համալսարանները, գիտահետազոտական խմբերը, ինստիտուտները պատրաստակամություն են հայտնել, որպեսզի միանան թոքերի օդափոխման սարքերի, թեստավորման լաբորատոր փորձարկումների, պահեստամասերի և այլ բաղադրիչների արտադրության կամ ներկրման գործընթացին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Արշակյանը նշեց, որ այս ընթացքում բավակական նամակներ են ստացել՝ դրական գնահատականներով: «Այս պահին թոքերի արհեստական օդափոխման 10 սարք ունենք, որոնք վերականգնվել և ենթակա են շահագործման և ցանկացած պահի կարող ենք այն տրամադրել Առողջապահության նախարարությանը»,-ասաց նա և հավելեց, որ գործընթացը շարունակական բնույթ է կրելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։