Ինքդ էլ գիտես, որ վարքդ ոչ միայն անվայել, այլ ստոր ու դավաճանական է եղել, և ուրեմն լռի՛ր ու չփորձե՛ս որևէ մեկին որևէ հորդոր հղել


12:34 , 8 ապրիլ, 2020

Արդյո՞ք դու պետական այրին վայել վարք էիր դրսևորում, երբ 2008-ի փետրվարին հետևողականորեն ատելություն էիր սերմանում, երբ անընդհատ լկտի սուտ ու կեղծիք էիր տարածում, երբ օրվա իշխանությունների դեմ ամենաստոր եղանակով կատաղի պայքար էիր մղում, մարտի 1-ին էլ կատեգորիկ հրաժարվում էիր գալ ու հանդարտեցնել քո կեղտոտ մանիպուլյացաների արդյունքում քեզ հավատացածների ու քո հետևից եկածների գերլարված կրքերը:

Դու, որ այդ նույն օրը մերժեցիր հանդիպել քո դուռը եկած Վեհափառ Հայրապետի հետ, գլխավոր խամաճիկիդ ձեռամբ և շուրթերով է՛լ ավելի գեներացրիր սերմանածդ ատելությունն ու եղբորը եղբոր դեմ հանեցիր՝ թքած ունենալով երկրի ու մարդկանց ապահովության վրա, դեռ մի բան էլ անթաքույց հրճվեցիր, որ քեզ հաջողվեց արյուն ու ավեր բերել Երևանի փողոցներ, վարքդ պետական այրին վայե՞լ ես համարում:
Ինքդ էլ գիտես, որ վարքդ ոչ միայն անվայել, այլ ստոր ու դավաճանական է եղել:
Եվ ուրեմն լռի՛ր ու չփորձե՛ս որևէ մեկին որևէ հորդոր հղել:

Դու այդ հնարավորությունն ունեիր 2008-ին, ինչը նենգաբար չես արել՝ այդպիսով նաև մեկընդմիշտ կորցնելով հորդորներ հղելու իրավունք:

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԼՈՒՌ ՄՆԱՍ, ՔՈ ԽՈՍՔՆ ԱՌՈՉԻՆՉ Է: