Ո՞ւմ նկատի ուներ վարչապետը. Ով է ներգրավված եղել աֆրիկյան երկրներում զենքի վաճառքի մեջ. «Ժողովուրդ»


09:08 , 8 ապրիլ, 2020

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ:

Ապա վարչապետը հայտնել էր, որ մի շարք նախկին պաշտոնյաների գործունեության հետ կապված ոչ միայն պաշտոնանկություններ են եղել, այլև հիմա քրեական գործ է հարուցված, քանի որ նրանց հանցավոր անփութությամբ է այդ ամենը տեղի ունեցել:

Պարզվում է՝ այս փաստերը Քաղավիացիայի արդեն նախկին պաշտոնյաները ենթադրյալ կոռուպցիոն դրդապատճառներով թաքցրել են կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանից ու կառավարությունից: Երեկ վարչապետի հայտարարության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց քաղավիացիայի նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանի հետ, սակայն վերջինս, լսելով հարցը, հրաժարվեց մեկնաբանել: