10:28 , 17 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Ամերիկացի կինոաստղ Անջելինա Ջոլին առաջին տեղն է զբաղեցրել Հոլիվուդի 100 ամենաազդեցիկ աստղերի վարկանիշային աղյուսակում, հայտնում է Forbes ամսագիրը:
Բացի Ջոլիից՝ հոլիվուդյան ամենաազդեցիկ դերասանուհիների հնգյակում, ըստ ամսագրի վարկածի, հայտնվել են նաև դերասանուհիներ Ջենիֆեր Լոուրենսը, Քրիստեն Ստյուարտն ու Գվինեթ Փելթրոուն:
Հիշեցնենք` վերջերս հայտնի էր դարձել, որ Ջոլին, ում մայրը մահացել է կրծքի քաղցկեղից 56 տարեկանում, կրծքագեղձերի վիրահատության է ենթարկվել: