Tert.am-ը գրում է.
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է կանխարգելիչ միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվում են նախագահ Վլադիմիր Պուտինի՝ կորոնավիրուսով վարակվելը կանխելու համար, գրում է interfax.ru կայքը։
Մասնավորապես, Պեսկովը հայտնել է, որ նախապես թեստավորում են անցնում բոլոր այն անձինք, որոնք հանդիպում պետք է ունենան նախագահի հետ։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսացման մեջ է գտնվում՝ Պեսկովը հիշեցրել է, որ նախագահը նախօրեին Կրեմլ է ժամանել Հեռավոր Արևելքի զարգացման հարցերով ժողով անցկացնելու նպատակով։ Մամուլի քարտուղարի խոսքով՝ նախագահը շարունակում է ոչ մեծ թվով մարդկանց հետ հանդիպումներ ունենալ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ