Վարչապետը պետք է հրապարակի 1 մլրդ պարգևավճար ստացած բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը


18:15 , 7 ապրիլ, 2020

Նիկոլն այսօր պաշտոնապես հաստատեց, որ 2019թ․-ին 25 մլրդ դրամ պարգևավճար է տրվել, որից 1 մլրդը` բարձրաստիճան պաշտոնյաներին: Մեծն մանիպուլյատոր Նիկոլը պարտավոր է նաև ներկայացնել ցանկ, թե որ բարձրաստիճան պաշտոնյան որքան պարգևավճար է ստացել, չէ՞ որ տարիներ շարունակ քննադատել է նախկին իշխանություններին տեղեկատվություն թաքցնելու և ոչ թափանցիկ աշխատելու համար:

Հիմա Նիկոլի հերթն է բաց ու թափանցիկ աշխատելու, ինչը ոչ միայն չի անում, այլև պետական համակարգը շատ ավելի փակ ու ոչ թափանցիկ է դարձել, քան թե նախկինում էր: Գուցե Նիկոլը հերթական անգամ ստում է, և բարձրաստիճան պաշտոնյաները ստացել են ոչ թե 1 մլրդ դրամ, այլ 1,5 կամ 2 մլրդ: Երբ կհրապարակվի բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների ցանկը, այն ժամանակ էլ կհամոզվենք վարչապետի պաշտոնը զբաղեցնողի խոսքի իրավացիության մեջ կամ հակառակը:

Փաստենք, որ մի քանի տասնյակ պաշտոնյա ստանում է ողջ պետական համակարգի կամ նույնն է, թե՝ տասնյակհազարավոր քաղաքացիներին տրված պարգևավճարների 4 %-ը: