Այսօր առաջին օրն է, երբ օրական կտրվածքով կորոնավիրուսից բուժվածների թիվը (25) գերազանցեց հաստատված նոր դեպքերի թվին (20)


17:18 , 7 ապրիլ, 2020

Այսօր առաջին օրն է, երբ օրական կտրվածքով կորոնավիրուսից բուժվածների թիվը (25) գերազանցեց հաստատված նոր դեպքերի թվին (20)։

Սա նշանակում է, որ կորոնավիրուսով փաստացի հիվանդների (բուժվողների) թիվը երեկվա համեմատ նվազեց 5-ով՝ 763-ից իջնելով 758։

Սա շատ լավ ցուցանիշ է։ Հույս ունենանք, որ առաջիկայում այս միտումը կպահպանվի, փաստացի բուժողների թիվը աստիճանաբար կնվազի, ինչը թույլ կտա մեզ մտածել սահմանափակումները աստիճանաբար մեղմացնելու և ի վերջո վերացնելու մասին։

ԲԱՅՑ․․․

Սա ոչ թե մեզ պետք է «արխայնացնի», այլ հակառակը՝ ավելի զգուշավոր ու կարգապահ դարձնի, քանի որ արդեն գրանցված այս փոփոխությունը և հնարավոր դրական տեղաշարժը արտակարգ ռեժիմի կանոնները պահպանելու ուղղակի արդյունք է։

No photo description available.