Tert.am-ը գրում է․
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող «Երևանշին» ընկերության խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանն Առաջին ատյանի դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գագիկ Խաչիկյանը:
«Խափանման միջոցը փոխվել է 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Դատական նիստը տեղի է ունեցել ապրիլի մեկին»,-ասաց նա:
Նախագահող դատավորը եղել է Վահե Միսակյանը:
Հիշեցնենք, որ Վազգեն Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։