ՏՄՊՊՀ-ից հայտարարել էին, որ ՀՀ-ում բենզինը ավելի էժան է, քան Վրաստանում․ էս սուտը ասելիս երևի հաշվարկ էին արել, որ սահմանները փակ են, չեն բռնվի


12:40 , 7 ապրիլ, 2020

Մի քանի օր առաջ լուրջ դեմքով հպաաաարտ ՏՄՊՊՀ-ից հայտարարեցին, որ Հայաստանում բենզինը ավելի էժան է, քան Վրաստանում:
Էս սուտը ասելիս երևի հաշվարկ էին արել, որ սահմանները փակ են, Վրաստան գնացող-եկող չկա, ու չեն բռնվի:
Վրաստանում 1 լիտր ռեգուլյար բենզինի գինն է 1,80 լարի, այսինքն՝ 0,57 դոլար, այսինքն՝ 280 դրամ:

Բայց Վրաստանինը հպաաարտ բենզին չէ:

Հ.Գ. Պետք լինի՝ ասե՝ ընկերներս լցակայանում լուսանկարեն, ուղարկեն: