08:37 , 17 հուլիս, 2013«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ»–ի աղբյուրները տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաև Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ։
«Մեր աղբյուրի պնդմամբ՝ այդ խումբը պետք է համապատասխան ինֆորմացիա հավաքի՝ Սերժ Սարգսյանին զեկուցելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել Կիպրոսում, և որքանով են հանցածին վարչապետի քայլերը։ ԱԱԾ-ից, սակայն, երեկ չհաջողվեց այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն ստանալ»,–գրում է թերթը։