Ֆրանսիայում կորոնավիրուսից 833 մարդ է մահացել մեկ օրում. ТАСС


01:45 , 7 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայում կորոնավիրուսից առնվազն 833 մարդ է մահացել վերջին 24 ժամվա ընթացքում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը:

«Մարտի մեկից, ընդհանուր առմամբ, հիվանդանոցներում մահացել է 6496 մարդ, վերջին մեկ օրում՝ 605 մարդ: Ծերանոցներում համաճարակի բռնկումից ի վեր մահացել է 2417 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8911 մարդ»,- ասել է ֆրանսիացի նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։