07:37 , 17 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Հաղորդավարուհի Թինա Կանդելակին հայտարարել է, որ Բասկովն իրեն իր սիրտն ու ձեռքն է առաջարկել:
Վերջերս երգիչ Նիկոլայ Բասկովը հայտարարել է, որ կցանկանար ամուսնանալ Թինա Կանդելակիի հետ: Ռուսաստանի «ոսկե ձայնը» Կանդելակիին առաջարկություն է արել:
Ճիշտ է, առաջարկությունը փոքր-ինչ ծիծաղաշարժ բնույթ էր կրում: Այսպես, հաշվենկատ Բասկովը որոշել է Կանդելակիի հետ ամուսնանալ զուտ իր շահերից ելնելով, որպեսզի գումար վաստակի իրենց հարսանիքից, որն, ինչ խոսք, մեծ աղմուկ կբարձրացնի:
«Նիկոլայ Բասկովն առաջարկել է ամուսնանալ և վաճառել հարսանիքի տոմսերը: Երբ մինչ կեսգիշեր անցկացնում եմ աշխատավայրում, լրջորեն սկսում եմ մտածել նախաձեռնող ամուսնու մասին»,- սոցկայքերից մեկի իր էջում գրել է Թինա Կանդելակին:
