Բարսելոնան ու Բավարիան ցավակցել են Գվարդիոլային մոր մահվան կապակցությամբ


22:51 , 6 ապրիլ, 2020

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնան» և «Բավարիան» ցավակցել են «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային մոր մահվան կապակցությամբ։

Այսօր մանչեսթերյան ակումբը հայտարարել էր, որ 82-ամյա Դոլորես Սալա Կարիոն մահացել է կորոնավիրուսից Բարսելոնայի արձարձաններից մեկում։

«Այս դժվար ժամանակներում «Բարսելոնան» խորապես ցավում է Դոլորես Սալայի կորստի համար։ Մենք ուզում ենք մեր անկեղծ ցավակցությունները հայտնենք Պեպ Գվարդիոլային, նրա ընտանիքին ու ընկերներին։ Պինդ մնացե՛ք»,-ասված է կատալոնական ակումբի հայտարարության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ