Վարչապետն արդարացնում է պարգևավճարատաշտից օգտվող պաշտոնյաներին


21:09 , 6 ապրիլ, 2020
Նիկոլը հայտարարեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներին ընդհամենը 1 միլիարդ դրամ պարգևավճար է տրվել, պատկերացնում եք` ընդհամենը 1 միլիարդ ու հետո սկսում թվարկել 《աննախադեպ ձեռքբերումների》 մասին: Ասել կուզի ` 1 միլիարդը ինչ փող է որ, ամեն մի պաշտոնյաի ամսական ստացած միլիոնավոր պարգևավճարներն ու աշխատավարձերը ինչ մի մեծ փող է որ, բայց հենց խոսում է բարձրացված 3000-5000 դրամ թոշակների մասին` ասում է, թե դա պաշտոնյաների 《հսկայական աշխատանքի》 արդյունքում է բարձրացել թոշակը: Իհարկե, Նիկոլը 《չի հասկանում կամ մոռանում է》, որ բարձրացված թոշակները դա տնտեսվարողների մուծած, շատ մուծած հարկերի, շատ խփած ՀԴՄ-ների արդյունքն է, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի արդյունքում ստեղծված նոր բիզնեսների և աշխատատեղերի արդյունքը:
Անդրադառնալով ամենամեծ ու ամենալկտի ստին` ասեմ, որ 1 միլիարդի մասին խոսող վարչապետը չի նշում տարբեր պաշտոններ զբաղեցնող 《քայլած ունեցողներին》, ովքեր օգտվում են պարգևավճարատաշտից միլիարդավոր դրամներով: Հիշեցնեմ, որ միայն վարչապետի աշխատակազմը 2019թ-ին ստացել է կես միլիարդ դրամ պարգևավճար, ԱԺ-ն` մոտ 1 միլիարդ: Նախարարությունների, մարզպետարանների և այլ գերատեսչությունների ստացած միլիարդների մասին էլ բազմիցս գրվել է:
Հ.Գ. Մինչև իշխանության գալը Նիկոլը նման դեպքերում ասում էր իշխանության կերակրատաշտից լափողներ: