Tert.am-ը գրում է.
Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի ավագանու անդամ Սելինե Դողանի խոսքով` Նոր կորոնավիրուսի տարածումը իսկական մարտահրավեր էր ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Թուրքիայի համար: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այնտեղ իրավիճակը գնալով ավելի է վատանում:
«Թվերի մասին չենք կարող խոսել, պաշտոնական թվերը ճշգրիտ չեն: Մասնավոր և հանրային հիվանդանոցները, այդ թվում հայկականը, դարձել են պանդեմիայի հիվանդանոցներ»,- ասաց նա:
Սելինա Դողանի խոսքով` Թուրքիայում արգելելն են տանից դուրս գալ 65 տարեկան ու 20-ից տարեկանից ցածր տարիքով անձանց, դուրս գալու դեպքում նրանք կտուգանվեն։
«Վարակվածների թվում կան նաև հայեր: Թվեր չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ երկու տասնյակից ավելին հոսպիտալացվել են»,- ասաց նա` նշելով, որ չհոսպիտալացվածների թիվը չի կարող ասել:
Սելինա Դողանի խոսքով` տեղի հայ համայնքին տրվում է սահմանափակ կամավորական օգնություն, բայց դա այնքան էլ համակարգված չի արվում: «Բացի այդ, մենք փորձում ենք օգնություն ձեռք բերել քաղաքապետարանից»,-ասաց նա:
Նա ցավով արձանագրեց, որ Թուրքիան այս օրերին չկարողացավ գործել որպես սոցիալական երկիր, ինչպես աշխարհի շատ երկրները: «Աշխատանքային շուկան մեծ վնաս է կրել, քանի որ բոլոր խանութները, սոպերմարկետները և այլ խիստ անհրաժեշտության պարագաներ վաճառող խանութները փակ են: Մարդիկ մոտ են իրենց աշխատանքը կորցնելուն, և շատերը, որոնք սովոր են աշխատել օրվա ապրուստի համար, կորցրել են իրենց բոլոր եկամուտները: Կառավարության կողմից չկա որևէ ֆինանսական օգնություն: Նրանք պարզապես հետաձգել են որոշ վարկերի վճարումները և վերջ»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ