Բիլ Գեյթսը հայտնել է, թե երբ աշխարհը կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին


19:43 , 6 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված կարանտինային ռեժիմից մարդիկ կարող են բնականոն կյանքի վերադառնալ միայն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առկայության և դրա լիարժեք հասանելիության դեպքում, գրում է scmp.com կայքը։

Սպասվում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հաջորդ տարվանից շուտ հասանելի չի լինի։

«Զարգացած երկրները, ինչպես ԱՄՆ-ն, վաղ թե ուշ կկարողանան հաղթել վիրուսին, սակայն այն պետք է հաղթահարել համաշխարհային մակարդակով»,- նշել է Գեյթսը կիրակի Fox News լրատվականին տված հարցազրույցի ընթացքում։

«Կյանքի սովորական ռիթմին չենք կարող վերադառնալ, մինչև որ պատվաստանյութը չլինի, ամբողջ աշխարհը չի կարողանա վերադառնալ․․․»,- նշել է Գեյթսը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ