Zoom-ի հիմնադրի կարողությունը 2 ամսում ավելացել է 77%-ով. South China Morning Post


01:01 , 7 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին աշխարհի միլիարդատերերը զգալի ֆինանսական կորուստներ են կրել, սակայն ասվածը չի վերաբերում Zoom տեսաձայնային հավելվածի ստեղծողին՝ Էրիկ Յուանին, որի ունեցվածքը երկու ամսում աներևակայելի աճ է գրանցել:

Ինչպես նշում է South China Morning Post-ը, Zoom-ի գործադիր տնօրենի կարողությունն ավելացել է 77%-ով՝ 3,5 մլրդ դոլարից հասնելով 8 մլրդ-ի:

Պատճառը համավարակի ընթացքում Zoom հավելվածի ահռելի պահանջարկն է: Հայտնի է, որ այս օրերին կարանտինում գտնվող միլիոնավոր մարդիկ հենց այս ծրագրի միջոցով են տնից աշխատում, մասնակցում հեռավար դասընթացների և պարզապես շփվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ