03:42 , 17 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին ներկայացնող տեսանյութում ռուս լրագրողուհին ոչ կոռեկտ որակումներ է տվել՝ ինչպես օրինակ «նրա բառաչը առողջական վիճակի հետ հաստատ կապված չէ» և նմանօրինակ այլ արտահայտություններ, ինչը համացանցում լայն քննարկումների և քննադատությունների է արժանացել:
Ազատություն ռադիոկայանի լրագրող Կառլեն Ասլանյանն, այս առիթով Facebook-ի իր էջում գրել է «Լրագրողական աշխատանքի մասով էս տեսանյութը առնվազն երկու հայկական հեռուստաալիք ու լրագրողների հիշեցրեց, մակերեսային տափակ շեշտադրումները, «կնիկ» ոճի տեքստը, էժան բառախաղերը, կարդալու ձևը, ձայնը նույնիսկ... »:
Նշենք, որ ռուսական «Վեստի» լրատվական հաղորդումը Հայաստանի այցելուների համար համացանցում փակել էր ստորացուցիչ տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով ձերբակալված Հայաստանի 46-ամյա քաղաքացի Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարան բերել և նրան շոկային վիճակում լրատվամիջոցների կողմից հարցեր տալիս: